Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Միխայել Բալակը կարծում է, որ հոլանդացի մասնագետ Լուի վան Գալը պետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական։
«Մենք պետք է փնտրենք հնարավոր լավագույն տարբերակը: Ես կհրավիրեի փորձառու մարզչի, իսկ Վան Գալը հենց նա է։ Նա ամեն ինչ ունի այս աշխատանքի հանար։
Թիմին նոր ազդակ է պետք։ Լուի վան Գալը հարգանք տածող անձնավորություն է, նա ունի անհրաժեշտ փորձ և ծանոթ է աշխատանքի բոլոր նրբություններին»,- Kicker-ը հայտնում է Բալակի խոսքերը։
Հիշեցնենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկը վերջերս հեռացվել էր Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Վան Գալի վերջին աշխատանքը եղել է Հոլանդիայի հավաքականը։