ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ խոսել է լրագրողների հետ։
«Լուիս Էնրիկեն միշտ պահանջկոտ է, նրա համար կարևոր չէ, թե որ մրցակիցը կհայտնվի մեր դեմ։
Նա իր մտքերը փոխանցում է մեզ մարզումների ժամանակ։ Էնրիկեն հստակ նպատակներ ունի։ Նրա համար կարևոր է յուրաքանչյուր մրցաշար»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Առաջին տուրի ՊՍԺ – «Բորուսիա» հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին։