Իսպանացի 30-ամյա կիսապաշտպան Լուիս Ալբերտոն, ում իրավունքները պատկանում են հռոմեական «Լացիոյին», չի թաքցնում հայրենիք վերադառնալու ցանկությունը։
Todofichajes-ի լրագրողների համաձայն՝ փորձառու ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Կադիսում»։ Գործարքը կարող է ավարտվել հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Լուիսը «Լացիոյում» հանդես է գալիս 2016 թվականից։ Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ալբերտոյի արժեքը գնահատվում է 18 մլն եվրո։