Աարոն Ռամսդեյլի ծառայություններով հետաքրքրված են երկու գրանդներ

«Արսենալի» դարպասապահ Աարոն Ռամսդեյլի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» և «Չելսին»:

25-ամյա ֆուտբոլիստին Միկել Արտետայի չի համարում առաջին համարը Դավիդ Ռայայի գալուց հետո: Լրագրող Սամի Մոկբելի խոսքով՝ «Բավարիան» և «Չելսին» ուշադիր հետևում են իրավիճակին՝ պատրաստ անգլիացուն հրավիրել իրենց շարքերը հաջորդ տարի, եթե նա որոշի հեռանալ «զինագործներից»:

Աարոն Ռամսդեյլը մասնակցել է Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության «Արսենալի» առաջին չորս հանդիպումներին, սակայն վերջին հինգերորդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում մնացել է պահեստայինների նստարանին։ Դարպասապահի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 40 մլն եվրո։