«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն։ Գանացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նրա նախկին ակումբը՝ Մադրիդի «Ատլետիկոն»։
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անձամբ է ուզում աֆրիկացու հետ պայմանագիր կնքել, նշում է Todofichajes-ը։
Պարտին «Ատլետիկոյից» հեռացավ «Արսենալ» 2020 թվականի հոկտեմբերին։ Ակումբի և ֆուտբոլիստի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: Թոմասի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։
Անգլիական Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը երեք հանդիպում է անցկացրել։