Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Միլանը» ջախջախիչ պարտություն կրեց «Ինտերից», որից հետո «ռոսոներիների» ղեկավարությունը եկավ թիմի հանդերձարան։
Սա ազդանշան էր Ստեֆանո Պիոլիի համար, և Միլանի մարզիչը չպետք է անտեսի դա, նշում է իտալացի լրագրող Պաոլ Զիլիանին:
«Պիոլին պետք է զգոն լինի, եթե նոր ղեկավարությունը բաժանվի Պաոլո Մալդինիից, ապա ոչ ոք Պիոլիի կողքին չի կանգնի: Կարելի է պարտվել դերբիում, բայց ոչ 1։5 հաշվով», – Զիլիանիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Առաջնության հաջորդ տուրում «Միլանը» կխաղա «Վերոնայի» հետ։