LA LIGA. «Ռեալը» կամային հաղթանակ տոնեց «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (VIDEO)

Լա Լիգայի հինգերորդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Սոսյեդադի» դեմ։

Կառլո Անչելոտտիի սաները կարողացան կամային հաղթանակի հասնել՝ առաջին խաղակեսից հետո զիջելով հյուրերին նվազագույն հաշվով։

Այսպիսով, հինգ տուրերից հետո «Ռեալը» 15 միավորով միանձնյա գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալ Սոսյեդադը», իր ակտիվում ունենալով 6 միավոր, 11-րդն է։

Լա Լիգա.

«Ռեալ Մադրիդ» – «Ռեալ Սոսյեդադ» 2:1 (0:1)

0:1 Անդեր Բարենեչեա 5

1:1 Վալվերդե 46

2:1 Խոսելու 61

Հանդիպման տեսությունը՝ ստորև։