Իտալացի 36-ամյա դարպասապահ Սալվատորե Սիրիգուն դարձել է ֆրանսիական Լիգա 1-ի «Նիցցայի» ֆուտբոլիստ։ Այս մասին պաշտոնապես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Փորձառու ֆուտբոլիստն երկու տարվա պայմանագիր է կնքել։ Անցած մրցաշրջանը դարպասապահն անցկացրել է Ա Սերիայի միանգամից երկու ակումբում՝ 2022 թվականի ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Նապոլի», իսկ 2023 թվականի ձմռանը՝ «Ֆիորենտինա»։
Նա բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդամենը երկու պաշտոնական հանդիպման՝ երկուսն էլ «մանուշակների» կազմում։