Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը հարող է բաց թողնել Ասիայի Չեմպիոնների Լիգայի մեկնարկային տուրի ուզբեկական «Նավբահորի» դեմ հանդիպումը:
Բրազիլացին կարող է խաղադաշտ դուրս չգալ նոր թիմի կազմում իր նորամուտի խաղում ստացած վնասվածքի պատճառով։ 31-ամյա հարավամերիկացին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆրանսիական ՊՍԺ-ից է տեղափոխվել «Ալ-Հիլալ»:
Նրա տրանսֆերի համար սաուդյան ակումբի ղեկավարությունը փարիզցիներին վճարել է 90 մլն եվրո։ Նեյմարը պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։
Ավելացնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ալ-Հիլալը» կհանդիպի «Նավբահորի», «Նասաջիի» և «Մումբայ Սիթիի» հետ։