Ժոզե Մոուրինյո. «Լավ խաղ էր, բայց 7:0 հաշիվ չպետք է գրանցվեր»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Էմպոլիի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակի մասին (7:0)։

«Լավ խաղ էր, բայց 7:0 հաշիվ չպետք է գրանցվեր։ Թիմը նպատակ ուներ հաղթել հարմարավետ հաշվով։ Այս հանդիպումն ունեցավ իր վերելքներն ու վայրէջքները։

Մենք դեռ պատրաստ չենք 90 րոպե բարձր ինտենսիվությամբ խաղալու։ Ինձ դուր չեկան մեր խաղի որոշ ասպեկտներ: Մենք մարզչական շտաբի հետ ամեն ինչ կվերլուծենք»,- հայտնում է Football-Italia-ի պորտուգալացի մասնագետը։

Չորս տուրից հետո «Ռոման» չորս միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի տասներորդ հորիզոնականը: