«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր սննդի նախասիրությունների մասին։
«Ես սննդի հարցում անտարբեր չեմ: կոտլետներ, մակարոնեղեն, պաղպաղակ: Ես սիրում եմ ցանկացած քաղցրավենիք:
Բայց ես փորձում եմ այս տեսակ ուտելիքից քիչ ուտել»,- 36-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում TN-ը։
Մեսսին այս ամառվանից է հանդես գալիս «Ինտեր Մայամիում»: Հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։