Կարիմ Բենզեմա. «Սաուդյան Արաբիայի առաջնությունը մոլորակի լավագույնը դառնալու ճանապարհին է»

«Ալ-Իթթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման գնահատել է Սաուդյան Արաբիայի առաջնության մակարդակի ու զարգացման հեռանկարների մասին։

Հիշեցնենք, որ ֆրանսիացին իր թիմին միացել էր անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով։

«Սաուդյան Արաբիայի առաջնությունը մոլորակի լավագույն առաջնությունը դառնալու ճանապարհին է: Դա տեղի կունենա, երբ ավելի շատ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ գան այստեղ: Սա առաջ կտանի առաջնությունը»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Football Tweet-ը:

Համաշխարհային մակարդակի բազմաթիվ աստղեր Սաուդյան Արաբիայի առաջնություն են տեղափոխվել անցյալ ամառ։