«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն խոսել է «Ռեալից» հեռանալու մասին։
«Չէի զգում, որ ինձ հետ անարդար են վարվել «Ռեալում»։ Չնայած կարող էի ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ։
«Ռեալը» իմ կարիերայի ամենակարեւոր ակումբն է, և ես միշտ հարգելու և սիրելու եմ այն։ Բայց ես պետք է շատ ավելի շուտ հեռանայի այդ իրավիճակի պատճառով»,- ասել է կիսապաշտպանը AS-ին:
Իսկոն մադրիդյան գրանդում հանդես է եկել 2013-ից 2022 թվականներին: Նա անցկացրել է 353 հանդիպում, դարձել 53 գոլի և 57 գոլային փոխանցման հեղինակ։