Կատալոնական «Բարսելոնան» ակնկալում է, որ կիսապաշտպան Պեդրին խաղադաշտ կվերադառնա հաջորդ ամիս «Ռեալի» դեմ խաղին: Այս մասին հայտնում է Catalunya Radio-ն։
Հիշեցնենք, որ Պեդրին այս մրցաշրջանի սկզբում ստացած վնասվածքի պատճառով մի քանի շաբաթ է՝ բացակայում է։ Աղբյուրը նշում է, որ «Բարսելոնան» գրեթե վստահ է, որ կիսապաշտպանը կմասնակցի հաջորդ ամիս «Ռեալի» դեմ խաղին:
Պեդրին իսպանական Լա Լիգայի մեկնարկային երկու տուրերում գոլի հեղինակ է դարձել մինչ վնասվածք ստանալը։ 20-ամյա կիսապաշտպանն արդեն չորրորդ մրցաշրջանն է անցկացնում «Բլաուգրանայի» կազմում: