Թոմաս Տուխելը չի ​​կարողանա գլխավորել իր թիմը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի ​​կարողանա գլխավորել իր թիմը Չեմպիոնների Լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի վերջին տուրում Տուխելը խաղադաշտից հեռացվել էր քառորդ եզրափակիչի «Բավարիա» – «Մանչեսթեր Սիթի» պատասխան խաղում, որից հետո նրա թիմը դուրս մնաց մրցաշարից։

Այդ պատճառով նա ստիպված կլինի բաց թողնել սեպտեմբերի 20-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը։

Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, Տուխելի օգնականներ Զոլտ Լյովն ու Անտոնի Բարին կգլխավորեն «Բավարիան», իսկ Արնո Միխելսը գլխավոր մարզչի հետ խաղին կդիտի տրիբունայից։