«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի կարողանա գլխավորել իր թիմը Չեմպիոնների Լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի վերջին տուրում Տուխելը խաղադաշտից հեռացվել էր քառորդ եզրափակիչի «Բավարիա» – «Մանչեսթեր Սիթի» պատասխան խաղում, որից հետո նրա թիմը դուրս մնաց մրցաշարից։
Այդ պատճառով նա ստիպված կլինի բաց թողնել սեպտեմբերի 20-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը։
Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, Տուխելի օգնականներ Զոլտ Լյովն ու Անտոնի Բարին կգլխավորեն «Բավարիան», իսկ Արնո Միխելսը գլխավոր մարզչի հետ խաղին կդիտի տրիբունայից։