Կրիշտիանու Ռոնալդուի հարվածից հետո օպերատորի ճակատը վնասվել է (PHOTO)

Շաբաթ երեկոյան «Ալ-Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնությունում խաղաց «Ալ-Ռաեդի» հետ։ Երկրորդ խաղակեսի ընթացքում «Ալ-Նասրը» տուգանային հարվածի իրավունք վաստակեց։

Կրիշտիանու Ռոնալդուն հարված կատարեց, բայց շեղ ընթացավ։ Գնդակը անցավ դարպասի կողքով ու դիպավ օպերատորի գլխին։ Տեսանյութում երևում է, որ տղամարդը գրեթե նոկաուտի է ենթարկվել։ Նա գրեթե չի կարողացել ոտքի վրա կանգնել։

Միաժամանակ սոցցանցերում հայտնվել է մի մարդու լուսանկար՝ ճակատին բշտիկով ։ Նշվում է, որ կոնկրետ նա է ստացել Ռոնալդուի ուժեղ հարվածը, թեև այս տեղեկատվությունը հաստատ չէ։