Լուկաս Պակետան հայտնվել է մեկ այլ անգլիական ակումբի հետաքրքրության կենտրոնում

Լոնդոնի «Վեսթ Հեմի» առաջատարներից Լուկաս Պակետան հայտնվել է մեկ այլ անգլիական ակումբի հետաքրքրության կենտրոնում։

Ինչպես հայտնում է DeadlineDayLive-ը, «Նյուքասլը» ցանկանում է պաշտոնականացնել բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերը։ «Կաչաղակները» պատրաստ են 52 մլն ֆունտ (60 մլն եվրո) հատկացնել։ «Նյուքասլը» բանակցությունները ծրագրում է հունվարին:

Նախկինում հարավամերիկացու նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում «Մանչեսթեր Սիթին», սակայն գործարքը ձախողվեց։