Շաբաթ երեկոյան «Միլանը» պարտվեց «Ինտերիի» միլանյան դերբիում 1։5 հաշվով։ Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, կիրակի օրը մարզաբազայում հավաքվել են «Միլանի» ֆուտբոլիստները և Ստեֆանո Պիոլին։ Թիմը քննարկել է դերբիում թույլ տված սխալները։
Դրանից հետո «ռոսոներիները» սկսել են ուսումնասիրել «Նյուքասլին»։ Ողջ օրվա ընթացքում «Միլանի» ֆուտբոլիստները դիտել են թիմի խաղերը նոր մրցաշրջանում։
«Միլանը» Չեմպիոնների Լիգայում հանդիպում կանցկացնի երեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, «Նյուքասլի» հետ: Սպասվում է, որ Ստեֆանո Պիոլին երկու-երեք փոփոխություն կկատարի մեկնարկային կազմում։