«Չելսին» արտագնա չորս անընդմեջ խաղում չի հաղթում

Մաուրիսիո Պոչետինոյի սաները անգլիական Պրեմիեր Լիգայի «Բորնմութի» դեմ արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց։

«Ազնվականները» արտագնա չորս անընդմեջ խաղում չեն հաղթում։ «Բորնմութի» հետ ոչ-ոքիից առաջ «Չելսին» Պրեմիեր Լիգայի արտագնա խաղերում երեք անընդմեջ պարտություն է կրել։

«Չելսին» Անգլիայի առաջնության հաջորդ հանդիպումը կանցկացնի կիրակի օրը՝ սեպտեմբերի 24-ին, սեփական հարկի տակ «Ասթոն Վիլայի» հետ։