Իսպանացի դարպասապահ Սերխիո Ռիկոն գլխի վնասվածքից հետո հայտարարել է ՊՍԺ վերադառնալու մտադրության մասին։
«Շուտով նոր բուժզննություն կանցնեմ։ Այդ ժամանակ մենք կհասկանանք՝ արդյոք իմ ապաքինումը ճիշտ է ընթանում։ Հուսով եմ՝ լավ նորություններ կլինեն, և բժիշկն ինձ թույլ կտա սպորտով զբաղվել։
Ցանկանում եմ վերադառնալ թիմ։ Իմ նպատակն է վերադառնալ այս տարի, որպեսզի թիմում լինեմ մինչև մրցաշրջանի ավարտը»,- դարպասապահի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
Սերխիոն այս տարվա մայիսին ընկել էր ձիուց և գլխի վնասվածք էր ստացել։ Դրանից հետո դարպասապահին արհեստական կոմայի մեջ են գցել և մի քանի վիրահատության ենթարկվել։ Մեկ ամիս առաջ նա դուրս է գրվել հիվանդանոցից։