Դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից։
Ինչպես հայտնում է TodoFichaes-ը, 24-ամյա դարպասապահը նախընտրում է հեռանալ հաջորդ ամառ: Դոննարումային դուր չի գալիս Փարիզում, ֆուտբոլիստն իրեն հարմարավետ չի զգում:
Նշվում է, որ 24-ամյա Դոննարուման կցանկանար վերադառնալ Իտալիա կամ տեղափոխվել Իսպանիա։
Հեղինակավոր transfermarkt պորտալը Ջանլուիջի Դոննարումային գնահատում է 45 միլիոն եվրո։ Հարկ է նշել, որ 2021 թվականի ամռանը ՊՍԺ-ն դարպասապահի հետ պայմանագիր կնքեց ազատ գործակալի կարգավիճակով։