Բենժամեն Մենդին 2021 թվականից հետո առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ

«Լորյանի» պաշտպան Բենժամեն Մենդին փոխարինման է դուրս եկել կիրակի օրը կայացած Ֆրանսիայի առաջնության հինգերորդ տուրի «Մոնակոյի» դեմ խաղում։

Սա Մենդիի առաջին ելույթն էր ֆուտբոլային խաղադաշտում 2021 թվականի օգոստոսի 15-ից ի վեր պաշտոնական խաղում։

Մենդին տարիներ շարունակ մեղադրվում էր սեռական ոտնձգությունների մի շարք գործերում: Օրերս ֆուտբոլիստն ամբողջությամբ արդարացվել է։ Սրանից կարճ ժամանակ անց Բենջամինը ակումբ գտավ իր համար՝ պայմանագիր կնքելով «Լորյանի» հետ։

Հիշեցնենք, որ ֆրանսիական Լիգա 1-ի «Լորյան» – «Մոնակո» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: