Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել «Պոգոնի» կազմում

Հայաստանի ազգային ճավաքականի և լեհական «Պոգոնի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը Լեհաստանի առաջնության ութերորդ տուրում գրավել է «Կորոնա Կելցեի» դարպասը։

«Պոգոնը» սեփական հարկի տակ ընդունել է «Կորոնա Կելցեին» և առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1:

Տանտերերի միակ գոլը խփել է Վահան Բիչախչյանը առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին։