Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նպաստեց «Ինտերի» հաղթանակին։
Նա գոլերի հեղինակ դարձավ «ռոսոներիների» դեմ խաղի 5-րդ և 69-րդ րոպեներին: Ըստ Opta Sports-ի՝ այս դուբլը հայ ֆուտբոլիստի համար առաջինն էր 2020 թվականի նոյեմբերից ի վեր։
Հիշեցնենք, որ միլանյան դերբին ավարտվել է միլանցիների պարտությամբ՝ 1։5 հաշվով։ «Ներաձուրիների» կազմում Մխիթարյանից բացի գոլի հեղինակ են դարձել Մարկուս Թյուրամը, Հաքան Չալհանօղլուն և Դավիդե Ֆրատտեսին: «Միլանի» կազմում հեղինակավոր գոլի հեղինակ դարձավ Ռաֆայել Լեաուն: