Հենրիխ Մխիթարյան. «Ես երջանիկ եմ այն պատճառով, որ մենք հաղթեցինք»

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան դերբիում տոնած ջախջախիչ հաղթանակից հետո (5:1) պատասխանել է լրագրողների հարցերին։

34-ամյա ֆուտբոլիստը դարձավ հանդիպման գլխավոր հերոսներից մեկը՝ երկու անգամ գրավելով «Միլանի» դարպասն ու գոլային փոխանցման հեղինակ դառնալով։

«Մենք շատ ուրախ ենք, ես երջանիկ եմ։ Ոչ, դա այն պատճառով չէ, որ ես գոլ խփեցի, այլ այն, որ մենք հաղթեցինք և շարունակեցինք մեր հիանալի ընթացքը այս մրցաշրջանի:

Մեր երկրպագուները հիանալի են, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց աջակցության համար: Պետք է շարունակենք նույն ոգով։ Տեսնենք, թե դա ուր է տանում»։