Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարծում է, որ կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող է արդյունավետ գործել հակառակորդի տուգանային հրապարակում։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի մեկնարկային չորս տուրերում երիտասարդ անգլիացին դարձել է 5 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։
«Բելինգհեմն ունի մրցակցի տուգանային հրապարակում վտանգավոր լինելու հատկություն: Նա իրեն լավ է զգում առջևում և շատ է օգնում հարձակմանը»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ: