ՈՒԵՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Ռումինիա – Կոսովո հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ

ՈՒԵՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Եվրո-2024-ի ընտրական փուլի Ռումինիա – Կոսովո հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։

Խաղը կայացել է Բուխարեստում, որտեղ տանտերերի երկրպագուները ցուցադրել են «Կոսովոն Սերբիա է» և «Բեսարաբիան Ռումինիա է» գրություններով պաստառներ։

Հանդիպումը դադարեցվել է 18-րդ րոպեին 0-0 հաշվով։ Թիմերը հանդերձարաններ են գնացել ֆրանսիացի մրցավար Վիլի Դելաժոյի որոշմամբ։