Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը կկայանա Ստրումիցա քաղաքի «Մլադոստ» մարզադաշտում։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 17:00-ին։