Հարձակվող Ռիշարլիսոնը Պրեմիեր Լիգայի իր վերջին չորս հանդիպումներում գոլ չի խփել: Բրազիլիայի հավաքականի կազմում սեպտեմբերյան խաղերում ֆուտբոլիստը գոլ չի խփել։
Բոլիվիայի դեմ խաղում փոխարինվելուց հետո Ռիշարլիսոնը նույնիսկ արտասվել է։ Ավելի ուշ 26-ամյա ֆուտբոլիստը հայտնել է հոգեբանի օգնությանը դիմելու մտադրության մասին։
«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն մեկնաբանել է Ռիշարլիսոնի իրավիճակը.
«Մենք նրան կօգնենք: Նա խաղից հետո շատ զգացմունքային էր: Մենք նրան կտրամադրենք բոլոր անհրաժեշտ աջակցությունը, ինչպես անում ենք բոլորի համար։ Կարող եմ ասել, որ ոչ ոք կատարյալ կյանք չունի»,- լրագրողներին ասել է Պոստեկոգլուն։