ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների ցուցակը։

Ցուցակում ընդգրկված են 12 ֆուտբոլիստներ՝

Կիլիան Մբապպե (ՊՍԺ/Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի/Նորվեգիա), Դեկլան Ռայս (Արսենալ/Անգլիա), Բերնարդու Սիլվա (Մանչեսթեր Սիթի/Պորտուգալիա), Իլկայ Գյունդողան (Բարսելոնա/Գերմանիա), Խուլիան Ալվարես (Մանչեսթեր Սիթի/Արգենտինա), Խվիչա Կվարացխելիա (Նապոլի/Վրաստան), Կևին Դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի/Բելգիա), Լիոնել Մեսսի (Ինտեր Մայամի/Արգենտինա), Մարսելո Բրոզովիչ (Ալ-Նասր/Խորվաթիա), Ռոդրի (Մանչեսթեր Սիթի), /Իսպանիա) և Վիկտոր Օսիմհենը (Նապոլի/Նիգերիա)։

Ակումբների մեջ ամենամեծ թվով ներկայացուցիչներ ունի «Մանչեսթեր Սիթին»՝ 5 ֆուտբոլիստ։ Բացի այդ, Գյունդողանը նախկինում հանդես է եկել «Սիթիի» կազմում, որոնք այս ամառ են տեղափոխվել «Բարսելոնա»։

Մրցանակի ներկայիս տերը Լիոնել Մեսսին է։ 2022 թվականին նա առաջին եռյակում շրջանցեց Կիլիան Մբապպեին և Կարիմ Բենզեմային։