Մադրիդի «Ատլետիկոն» պայմանագիր է կնքել հնդկական I-լիգայի «Ինտեր Կաշիի» հետ

Մադրիդի «Ատլետիկոն» համագործակցության պայմանագիր է կնքել հնդկական I-լիգայի «Ինտեր Կաշիի» հետ:

Թիմերը կստեղծեն միասնական ակադեմիա, որը կկոչվի «Atlético Bharat», հաղորդում է MD-ն։

Նախկինում Մադրիդի «Ատլետիկոն» համանման համաձայնագիր էր կնքել մեքսիկական «Ատլետիկո Սան Լուիս» ակումբի հետ և եղել է նաև հնդկական «Ատլետիկո դե Կալկաթա» թիմի գործընկերը, որը լուծարվել է 2020 թվականին։