«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կերկարաձգի պայմանագիրը թիմի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Ըստ աղբյուրի՝ առաջիկա ժամերին կատալոնացիները կհայտարարեն 43-ամյա իսպանացու հետ նոր պայմանագրի մասին, որը նախատեսված կլինի մինչեւ 2025 թվականը։
Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։ Նրա գլխավորությամբ կատալոնացիները 2022/23 մրցաշրջանում դարձան Իսպանիայի չեմպիոն և նվաճեցին երկրի Սուպերգավաթը։
Այս մրցաշրջանում «Բարսելոնան» Լա Լիգայում 4 տուրից հետո 10 միավորով երրորդն է։