«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է բաց թողնել թիմի հաջորդ հանդիպումը Գերմանիայի և Ճապոնիայի ազգային հավաքականների (1:4) ընկերական հանդիպման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով։
Լրագրող Մաքսիմիլիան Կոխի խոսքով՝ ֆուտբոլիստը ազդրի վնասվածք է ստացել, նրա վիճակն այժմ հայտնի կդառնա այսօրվա բուժզննումից հետո։
Սեպտեմբերի 15-ին «Բավարիան» Գերմանիայի առաջնության խաղում կխաղա «Բայերի» հետ։ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 3 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։