«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է այն ֆուտբոլիստների մասին, ովքեր վերադարձել են թիմ իրենց հավաքականներում խաղալուց հետո։
«Գերմանացի ֆուտբոլիստները լավ խաղ ցուցադրեցին Ֆրանսիայի դեմ, բայց այժմ մեր խնդիրն է նրանց հնարավորինս լավ պատրաստել առաջիկա հանդիպմանը։
Վերջերս ֆուտբոլիստները գտնվում էին իրենց ազգային թիմերում, այժմ, փաստորեն, մրցաշրջանը նորովի է սկսվում»,- Տուխելի խոսքերն է փոխանցում «Bayern & Mucnhen»-ը:
Երեք տուրից հետո «Բավարիան» ինը միավորով զբաղեցնում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։