Ջեյդոն Սանչոն մոտ ժամանակներս չի վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն մոտ ժամանակներս չի վերադառնա «կարմիր սատանաներ»:

«Ջեյդոն Սանչոն կմնա անհատական ​​մարզումների ծրագրում՝ թիմի հիմնական խմբից դուրս, մինչև կարգապահական խնդիրը լուծվի»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում։

Ավելի վաղ անգլիացին հրապարակավ քննադատել էր «կարմիր սատանաների» մարզիչ Էրիկ տեն Հագին «Արսենալից» կրած պարտությունից հետո։

Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում եզրային հարձակվողն Պրեմիեր Լիգայում երեք հանդիպում է անցկացրել։