Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լիտվայի Մ-17 ընտրանու հետ

Սեպտեմբերի 14-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի Մ-17 հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Լիտվայի Մ-17 ընտրանու հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Հայաստան Մ-17 – Լիտվա Մ-17՝ 1:1 (0:0)
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ 
Աշոտ Հարությունյան
Գոլերը՝ Ամբրազաիտիս, 70, Մելոյան, 77