Յուլիան Դրաքսլերը վերջնական որոշում է կայացրել

Անցյալ շաբաթ Յուլիան Դրաքսլերը մերժեց «Ալ-Ահլի» տեղափոխվելը՝ ընտանեկան պատճառներով՝ ընտրելով ՊՍԺ-ում մնալը: Այժմ 29-ամյա գերմանացի հարձակվողական ոճի կիսապաշտպանը փոխել է իր ծրագրերը։

Գերմանական Sky-ի փոխանցմամբ՝ Դրաքսլերը վերջապես որոշել է տեղափոխվել քաթարյան ակումբ։ Ըստ աղբյուրի՝ Դրաքսլերը երկու տարվա պայմանագիր կկնքի։ Հավանական է, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ՊՍԺ-ից «Ալ-Ահլի» կգերազանցի 20 միլիոն եվրոն:

Նշենք, որ Յուլիան Դրաքսլերը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 198 պաշտոնական հանդիպում։ Դրանցում կիսապաշտպանը 26 գոլ է խփել և 41 գոլային փոխանցում կատարել։