Որոշվել են ՖԻՖԱ-ի վարկածով 2023 թվականի լավագույն դարպասապահի կոչմանը հավակնորդները

Որոշվել է ՖԻՖԱ-ի վարկածով 2023 թվականի լավագույն դարպասապահի կոչմանը հավակնող դարպասապահների ցուցակը։

Տարվա ուժեղագույն դարպասապահների թվում են՝ Յասին Բունուն («Ալ-Նասր»), Տիբո Կուրտուան ​​(«Ռեալ Մադրիդ»), Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»), Էդերսոն Մորաեսը («Մանչեսթեր Սիթի»), Անդրե Օնանան («Մանչեսթեր Յունայթեդ»):

Լավագույն դարպասապահին որոշելու համար վերցված է 2022 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցանակը ստացել էր «Ասթոն Վիլլայի» արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։ Հետաքրքիր է, որ վերջին չորս տարիների հաղթողները չեն ընդգրկվել 2023 թվականի հավակնորդների ցուցակում։

Նրանք են համապատասխանաբար Էդուարդ Մենդին, Մանուել Նոյերը և Ալիսոն Բեկերը։