Ջոնջո Շելվին հեռացավ «Նոթինգհեմ Ֆորեստից»

Կիսապաշտպան Ջոնջո Շելվին տեղափոխվում է Թուրքիա։ «Նոթինգհեմ Ֆորեսթը» ակումբի կայքի միջոցով հայտնել է, որ 31-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով մեկնում է Ռիզեսփոր։

Ակումբների միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ «Նոթինգհեմ Ֆորեսթը» Շելվիին ամենայն բարիք է մաղթել մրցաշրջանի մնացած հատվածում:

Նշենք, որ Ջոնջո Շելվին «Նոթինգհեմ Ֆորեստ» է տեղափոխվել 2023 թվականի սկզբին։ «Անտառայինների» կազմում կիսապաշտպանն անցկացրել է ութ հանդիպում, որոնցում արդյունավետ չի եղել։