Կիսապաշտպան Ժոաո Պալինյան, ում ամռանը ակտիվորեն շշուկներ էին կապում «Բավարիայի» հետ, երկարաձգել է պայմանագիրը «Ֆուլհեմի» հետ։
Պորտուգալացի ֆուտբոլիստի նոր աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը։ Այն եւս մեկ տարով երկարաձգելու տարբերակ ունի, որը ակումբը կարող է ակտիվացնել։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ այն բանից հետո, երբ տրանսֆերը «Բավարիա» ձախողվեց, Պալինյան ձմռանը կփորձի տեղափոխվել Մյունխեն։ Ավելացնենք, որ Ժոաո Պալինյան «Ֆուլհեմում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Պորտուգալացին «Ֆուլհեմի» կազմում անցկացրել է 43 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ։