«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն մոտ ժամանակներս չի վերադառնա «կարմիր սատանաներ»:
«Ջեյդոն Սանչոն կմնա անհատական մարզումների ծրագրում՝ թիմի հիմնական խմբից դուրս, մինչև կարգապահական խնդիրը լուծվի»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում։
Ավելի վաղ անգլիացին հրապարակավ քննադատել էր «կարմիր սատանաների» մարզիչ Էրիկ տեն Հագին «Արսենալից» կրած պարտությունից հետո։
Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում եզրային հարձակվողն Պրեմիեր Լիգայում երեք հանդիպում է անցկացրել։