«Բրենտֆորդի» հարձակվող Իվան Թոնին կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է Football.London-ը։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա անգլիացուն հավակնում է «Չելսին»։ Ֆուտբոլիստը ութ ամսվա որակազրկում կկրի մինչև 2024 թվականի հունվարի 17-ը խաղադրույքների կանոնների խախտման պատճառով, սակայն կարող է վերադառնալ մարզումներին այս շաբաթավերջին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողը 8 ամսով որակազրկվել է սպորտի վրա բազմաթիվ խաղադրույքների պատճառով։ 2017-ից 2021 թվականներին Թոնին 232 անգամ խախտել է խաղադրույքների արգելքը։ Որակազրկումը կավարտվի հաջորդ տարվա հունվարին։