«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը բացատրել է, թե ինչու է որոշել միանալ Մաուրիսիո Պոչետինոյի թիմին։
««Չելսին» ինձ ներկայացրեց իր նախագիծը, այն ինձ շատ դուր եկավ։ Ես զգացի, որ կարող եմ նպաստել: Ես ընդամենը երկու օր եմ եղել թիմի հետ, սկզբում մարզվել եմ ուրբաթ օրը, իսկ հետո շաբաթ օրը խաղացել եմ «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ։ Ես դեռ ոչինչ չեմ կարող գնահատել, դա ժամանակ է պահանջում»,- Պալմերի խոսքերն է մեջբերում լրագրող Նիզար Կինսելլան։
Հիշեցնենք, որ անգլիացու տրանսֆերը «Մանչեսթեր Սիթիից» «թոշակառուների» վրա արժեցել է 45 միլիոն եվրո։