«Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական առողջական խնդիրների պատճառով հազվադեպ է բաց թողնում հանդիպումները։ Սակայն ֆուտբոլիստը խնդիր ունի, որը նախկինում անհանգստացրել է նրան։ Այս մասին հայտնում է Goal պորտալը՝ Daily Mail-ին հղումով։
Ենթադրվում է, որ Սական բաց է թողել Անգլիայի հավաքականի՝ Շոտլանդիայի դեմ ընկերական հանդիպումը հենց այս խնդրի պատճառով։ Ֆուտբոլիստը ժամանակ առ ժամանակ հանգստանալու կարիք ունի։
«Արսենալը» հույս ունի, որ Բուկայո Սակայի խնդիրը կարող է լուծվել առանց վիրահատության։