«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Բոյան Կրկիչը պաշտոն է ստացել ակումբում։
Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 33-ամյա Կրկիչը կդառնա ֆուտբոլի համակարգող։ Նրա հիմնական խնդիրն է լինելու վերահսկել երիտասարդներին ակումբային ակադեմիայում։
Հիշեցնենք, որ Բոյան Կրկիչը գարնանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։
Վերջին մի քանի տարիներին նա խաղում էր Ճապոնիայում՝ «Վիսել Կոբեի» կազմում։
Նշենք, որ Կրկիչը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 163 հանդիպում։ Դրանցում հարձակվողը դարձել է 41 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։