«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոստովանել է, որ կցանկանար, որ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին վերադառնա կատալոնական ակումբ։
«Իհարկե, մեզ համար մեծ առավելություն կլիներ, եթե Մեսսին վերադառնա: Հնարավոր է, որ ինչ-որ պահի նա վերադառնա այլ դերում:
«Բարսելոնան» նրա ակումբն է և միշտ առանձնահատուկ դեր կունենա նրա կյանքում։ Այստեղ շատերը դեռևս կապ են պահպանում նրա հետ։ Որոշ ֆուտբոլիստներ, որոնց հետ նա շատ մտերիմ էր, այժմ նրա հետ են Մայամիում»,- ասել է Տեր Շտեգենը SPOX-ին: