«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի կատարել տրանսֆերից առաջ կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին տված խոստումը։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, մանկունիացիները խոստացել են անգլիացուն տալ յոթ համարը, սակայն հետո մտափոխվել են: «Կարմիր սատանաները» չեն պահել Սանչոյին տված խոսքը՝ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Օլդ Թրաֆորդ» վերադառնալու պատճառով։
Հիշեցնենք, որ Սանչոն մանչեսթերցիների կազմում խաղում է 25 համարը մեջքին։ Նա թիմին միացել է 2021 թվականի ամռանը։