Լուչիանո Սպալետի․ «Անհնար է միշտ ճնշել ու թույլ չտալ մրցակցին մեկ հակագրոհ անել»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական փուլի տնային խաղում Ուկրաինայի նկատմամբ տարած հաղթանակը։

«Մենք պետք է գոհ լինենք նրանից, թե ինչպես անցավ այս երեկոն: Անհնար է անընդհատ ճնշում գործադրել ու թույլ չտալ մրցակցին մեկ հատ հակագրոհ անել։ Մենք թույլ տվեցինք միայն մի երկու վտանգավոր իրավիճակ մեր դարպասի մոտ։ Թիմը լավ ֆուտբոլ ցուցադրեց։ Եկեք շատ բծախնդիր չլինենք, դա անարդար կլինի:

Շատ դժվար 20 օր էր։ Ես մտածելու շատ բաներ ունեի։ Բայց ես հսկայական աջակցություն ունեի ֆեդերացիայից»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Սեպտեմբերի 12-ին ավարտվեց Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի C խմբի վեցերորդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին Իտալիայի և Ուկրաինայի հավաքականները։ Իտալիայի հավաքականն իր նոր մարզչի՝ Լուչիանո Սպալետիի գլխավորությամբ առաջին հաղթանակը տարավ (2:1):

Չորս խաղից հետո Իտալիան 7 միավորով C խմբում երկրորդ տեղում է: Երրորդ տեղում է Ուկրաինան (7 միավոր), որն անցկացրել է հինգ հանդիպում։