«ՌԲ Լայպցիգի» ավագը երկար ժամանակ կբացակայի

«ՌԲ Լայպցիգի» ավագ և պաշտպան Վիլի Օրբանը երկար ժամանակ կբացակայի։ Այս մասին հաղորդում է գերմանական թիմի պաշտոնական կայքը։

Ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել Հունգարիայի ու Չեխիայի հավաքականների (1:1) դեմ խաղերում։ Այս վնասվածքի պատճառով Օրբանը բաց կթողնի մոտ տասը շաբաթ։

Այսպիսով, Վիլլին կարող է բաց թողնել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի բոլոր հանդիպումները։ 30-ամյա պաշտպանն այս մրցաշրջանում երեք հանդիպում է անցկացրել Գերմանիայի առաջնությունում։

Հունգարացու պայմանագիրը «ՌԲ Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։